ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՍԵՐՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՐՈՒՄ «ԻՍԿԱՆԴԵՐ»-Ի ԲԵԿՈՐՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ
Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի սերտ երկխոսության ընթացքում քննարկվում է՝ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման:
Այս մասին լրագրողներին ասել է՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է տարվում, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - ասել է Կրեմլի խոսնակը, պատասխանել է այն հարցին, թե «Իսկանդեր» -ի բեկորների հայտնաբերման թեման բարձրացվել է արդյո՞ք Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում: