Դմիտրի Վերխոտուրով. «Փաշինյանին պետք չէ Ղարաբաղում հակամարտությունը»
Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Վերխոտուրովի հետ։
— Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել երկրում սահմանադրական փոփոխությունների մտադրություններով, որնք իրենց մեջ ներառում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, սակայն այն պայմաննով, որ նա պաշտոնաթող չի լինում, այսինքն ընտրությունների ժամանակ կմնա, որպես կառավարության ղեկավար։ Ինչի՞ հետ է դա կապված։ Այսինքն Փաշինյանը իրեն հուսալի չի՞ զգում վարչապետի պաշտոնում՝զգուշանալով այլ վարչապետի ընտրվելուց:
— Այո, իշխանությունը պահպանելու համար Փաշինյանին հարկավոր է, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հաղթի իր կուսակցությունը։ Այս դեպքում նրան կրկին անգամ կհաստատեն վարչապետի պաշտոնում։ Այս քաղաքական տրյուկը բավականին ծեծված է։ Մնալով վարչապետի պաշտոնում Փաշինյանը կկարողանա բավականին ակտիվորեն ազդել ընտրությունների և դրանց արդյունքների վրա։
— Երևանում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով Փաշինյանը նշել է, որ կառավարության ղեկավարի կարգավիճակում երկու անգամ հանդիպել է և երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Վարչապետը հայտարարել է Մոսկվայի հետ բարեկամության խորացման ռազմավարական և երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման խնդրի մասին։ Դեպի Արևմուտք արտաքին քաղաքական կուրսի թեքվելու և այդ փաստարկների նկատմամբ Կրեմլի մտահոգության հաշվառմամբ, որքանո՞վ են նրա խոսքերը համապատասխանում իրականությանը։
—Ես կարծում եմ, որ Պուտինի հետ հանդիպելու և խոսելու մասին խոսքերը՝ դա ճշմարտություն է, կամ դրան շատ մոտիկ։
Չնայած Փաշինյանը իր հայացքով բացահայտ «եվրոինտեդգրատոր» է, այնուամենայնիվ նա ստիպված է հաշվի առնել այն իրողությունների և նրա հետ, որ Հայաստանը առայժմ Ռուսաստանի դաշնակիցն է և տնտեսապես բավականի ուժեղ կապված է նրանից։ Դրա հետ մեկտեղ, հայկական սփյուռքի զգալի մասը ապրում է Ռուսաստանում։ Երևի Հայաստանում չկա, կամ գրեթե չկա մի ընտանիք, որտեղ չկան Ռուսաստանում ապրող, աշխատող, կամ սովորող ազգականներ։
Բնական է, «եվրոինտեգարտորական» ուղին նրանց չի կարող չմտահոգել։ Նրանք հիանալի գիտեն, թե ինչ է նշանակում Ռուսաստանում դառնալ «կասկածելի օտարերկրացի»։ Ի տարբերություն ուկրաինացիների, հայերը չեն կարող իրենց հրամցնել, որպես տեղացի ռուսներ։ Հետևաբար, նրանց համար Ռուսաստանի հետ կապերի խզումը, Մոսկվայի հետ թշնամական հարաբերությունները նշանակում են ընտանեական կապերի խզում, կամ էլ առնվազն՝ դրանց ուժեղ դժվարանալը։ Փաշինյանը հայ հասարակության այդ մասին հանգստացնում է հանրահավաքներում իր ելույթներով։
— Տրամաբանական ավարտին կհասցվի արդյո՞ք 2008 թ. երկրում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը։ Չէ որ Քոչարյանը ազատ է արձակվել, իսկ Խաչատուրովը մեկնել է Ռուսաստան։
— Կարծում եմ, որ հազիվ թե, քանզի Քոչարյանի և Խաչատուրովի մեկուսացման այդ արշավի նպատակները որոշակի իմաստով ձեռք են բերվել, և որոշ ժամանակի ընթացքում նրանք հայտնվել են քաղաքականությունից դուրս։ Սակայն, միևնույն ժամանակ գործը հազիվ թե փակվի, որպեսզի այդ երկու քաղաքագետների մտքով չանցնի ակտիվացնել իրենց քաղաքական գործունեությունը։
—Ինչու՞մն է կայանում Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու իսկական պատճառը։
— Դա բավականին ակնհայտ է։ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան անջատողական է (Հայաստանում Ադրբեջանից Ղարաբաղի անջատման շարժումը անվանում են «Արցախի շարժում»), նա միշտ անցկացրել է Ղարաբաղի աջակցման քաղաքականություն, սակայն նա տարբեր պատճառներով այնպես էլ չհասավ՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու վերջնական նպատակին:
Փաշինյանին էլ Ղարաբաղը պետք չէ սոսկ քաղաքական պատճառներով։ Եվրամիությունը չի սկսի նրա հետ զարգացնել սերտ ու գործընկերային հարաբերություններ, եթե հետագայում ևս Ղարաբաղում շարունակվի հակամարտությունը։ Եվրամիության համար Ադրբեջանի հետ գործընկերությունը շահավետ ու հետաքրքիր է նավթի ու գազի համար, իսկ հակամարտության իրավիճակի վրա քաղաթական շահույթներ ավելի լավ է անել միջնորդի դերում։ Դրա համար էլ Փաշինյանը բացահայտ նպատակադրվում է «նետել» Ղարաբաղը։
Այդ հողի վրա էլ ծագում է քաղաքական հակամարտությունը։ Ճիշտ է, առավելությունը Փաշինյանի կողմն է։ Նա ավելի խորամանկ և ճարպիկ է, ավելի լավ է հաշվի առնում հայ հասարակության տարբեր շերտերի շահերը, աինչպես նաև օգտագործում է անսահման ղարաբաղյան էպոպեայի նկատմամբ լռակյաց դժգոհությունը, որը կուլ է տալիս գումարներ ու կյանքեր, բայց փոխարենը ոչինչ չի տալիս։
—Սերժ Սարգսյանի թիմը ի վիճակի է արդյո՞ք արտաքին ուժերի դեպքում ապագայում լուրջ մրցունակություն առաջացնել ներկա հայկական իշխանությունների համար։
—Իմ կարծիքով, Սարգսյանի թիմի մասին կարելի է խոսել միայն տեխնիկական իմաստով՝ դա նրա աշխատակիցներ են, քանի դեռ նա իշխանության գլխին էր, այլ ոչ թե համախոհներ ու հավատարիմ կողմնակիցներ, որնք նրա ետևից կգնան արտերկիր և ընդհատակը։ Կարծում եմ, որ Սարգսյանը շանսեր ու հեռանկարներ չունի, համենայն դեպս չեն քննարկվում։
ARMENIA.AZ