Դմիտրի Վերխոտուրով. «Հայաստանի վարչապետի հայտարարությունը փաստորեն վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին»
Նախկան նման հայտարարություններ անելը՝ Փաշինյանը պետք է ծանոթանար բանակցությունների պատմությանը, կամ, ծայրահեղ դեպքում բարձրորակ խորհուրդներ ստանալու համար զրուցեր նրանց հետ, ովքեր դրանք անցկացրել են։ Այդ մասին ասել է քաղաքագետ, արևելագետ, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Դմիտրի Վերխոտուրովը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի արտահայտություններին։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տվյալ պահին Ղարաբաղի հետ կապված բանակցությունների սեղանին չկա քննարկման համար փաստաթուղթ և անհրաժեշտ է «աշխատել միասին, որպեսզի բանակցային գործընթացը մոտեցնել առավել առարկայական քննարկումներին»։
Նա հայտարարել է նաև, որ հակամարտության երկու կողմերի համար վիճելի մադրիդյան սկզբունքները հիմնական են եղել Հայաստանի նախկին իշխանությունների ժամանակ, իսկ նոր կառավարությունը համաձայն չէ շարունակել այդ գործընթացը։
Հայաստանի վարչապետի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչեցված մոտեցումը՝ լուրջ մտահոգություն է առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտ։
Քաղաքագետը նշել է, որ Փաշինյանը ավելորդ ինքնագործունեություն և տգիտութություն է դրսևորում բանակցային գործընթացում. «Հասկանալի է, որ բանակցությունների անցկացման համար փաստաթղթեր ոչ միայն կան, դրանք նույնիսկ մի քանիսն են։ Իհարկե հայկական պետության ղեկավարին չես արգելի արտահայտվել անցկացվող բանակցությունների վերաբերյալ, բայց այնուամենայնիվ, երբ նա առանց այն դիվանագետների կարծիքի և դիրքորոշման հաշվառմամբ՝ հրապարակայնորեն ինչ որ բան է ասում, ապա դա վատ վարմունք է։ Փաշինյանի նման ինքնագործունեությունը խափանում է բանակցային ողջ գործընթացը»։
Փորձագետի խոսքով, երբ Փաշինյանը գնում է հակառակ բանակցային գործընթացի գաղափարախոսությանը և սկզբունքներին՝ դա նշանակում է, որ նա ընդամենը կհասնի բանակցությունների խափանմանը, կամ, որպես տարբերակ՝ դրանք կհասցնի ապարդյուն հանդիպումների։ Նա հայտարարել է, որ եթե Փաշինյանը ցանկանար իրավիճակի կարգավորում, ապա չէր դիմի նման միջամտության։
Քաղաքագետը համարում է, որ Փաշինյանը մինչև վերջ չի գիտակցում իր խոսքերի ողջ ապակառուցողական ազդեցությունը. «Հայաստանի վարչապետի հայտարարությունը փաստորեն վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Հայաստանի վարչապետի խոսքերից հետևում է, որ ողջ այս ժամանակ Մինսկի խումբը ոչինչ չի արել և նույնիսկ բանակցությունների համար փաստաթուղթ չի մշակել։ Սա փաստորեն ողջ բանակցային գործընթացի փլուզում է։ Սա կուտակային վնասակար ազդեցությամբ բազմակողմանի հայտարարություն է»։
Վերխոտուրովի խոսքերի համաձայն, Փաշինյանի հայտարարությունը Հայաստանին վարկաբեկում են ոչ միայն բանակցությունների շրջանակներում, այլ նաև ընդհանուր առմամբ միջազգային քաղաքական ասպարեզում. «Փաշինյանի խոսքերը, որոնցով նա փաստորեն վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա հետ կապված բարդ խնդիրների միջազգային բանակցային կարգավորման սկզբունքները՝ Հայաստանին ցույց են տալիս, որպես բանակցություններին անընդունակ կողմ, որպես երկիր, որը բացահայտ ունի՝ մյուս երկրի, միջազգային քաղաքականության մեջ առավել փորձառու երկրի օգնության կարիքը»։