Նիկոլ Փաշինյանը չի կարող ապրել առանց փողոցային տրիբունայի
Հայաստանի վարչապետը շատ է սիրում լարել ձայնալարերը: Կառավարության ղեկավարը չի կարող ապրել առանց փողոցային տրիբունայի: Փաշինյանը ցույցեր է կազմակերպում գրեթե ամեն շաբաթ: Ամբոխի առջև խոսելը Հայաստանի նոր վարչապետի համար դարձել է զվարճանքի աղբյուր, ինչից նա արդեն չի կարող հրաժարվել: Չնայած, որ ղեկավարում է երկրի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չսովորեց իրեն քաղաքական գործչին վայել պահել: Նրան չի կարելի անվանել «խոսքին տեր մարդ»: Ընդամենը մի քանի ամիս սրանից առաջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից կոչ էր անում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից և հեռանալ Ռուսաստանից: Սակայն, նրա վարչապետ ընտրվելուց հետո կառավարությունում գերադասում են չհիշել այդ փաստի մասին:
Այրել իր դաշնակցի պետական դրոշը, բացահայտ կերպով զրպարտել ռուս զինծառայողներին, ձվեր նետել Ռուսաստանի դեսպանատան շենքի ուղղությամբ. Ահա սա է հայերի վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ: Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ Հայաստանի նախկին իշխանությունների կողմից հորինված հայ-ռուսական եղբայրության մասին առասպելը հոդս ցնդեց: Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի վարչապետի հետ անցկացրած հանդիպումները Մոսկվայի համար բավարար չեղան այդ երկրի հետ հարաբերությունների վիճակը գնահատելու համար: Տեղում իրավիճակը պարզելու համար Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին մեկնելու է Երևան:
«Հանդիպումների ժամանակ քննարկվող ավանդական հարցերից մեկն էլ ռազմատեխնիկական համագործակցությունն է: Այս իրավիճակում Հայաստանը ձգտում է նոր վարկ ստանալ Ռուսաստանից սպառազինություն գնելու համար: Անշուշտ, Հայաստանին հետաքրքրում է նաև արդյունաբերության ոլորտում ռուսաստանյան ներդրումների ներգրավումը: Սակայն, միայն կարգախոսներով և կոչերով հնարավոր չէ բարելավել Հայաստանի տնտեսական վիճակն ու հայերի կյանքը: Հայաստանի նոր կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի ճիշտ ուղղությամբ: Այլապես նա երկար մնալ չի կարող»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Դմիտրի Սոլոննիկովը:
Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացման ուղղությամբ քայլեր առայժմ չեն ձեռնարկվում: Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները և խոստումներ տալ: Խոստանում է, որ ամեն ինչ լավ է լինելու: Վարչապետի տիկինը նույնպես փորձում է ցուցադրել ժողովրդի հետ մերձությունը՝ հանդիպում է զոհված զինծառայողների ծնողների հետ և խաղաղության կոչեր է հնչեցնում: Սակայն, վարչապետի տիկինը մոռանում է, որ ադրբեջանական տարածքները գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Դրա համար էլ խաղաղության մասին կոչերը պետք է հնչեցնել ագրեսոր երկրի ներսում:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Բաքվի և Երևանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները մտել են փակուղի: Փորձագետները նշում են, որ Հայաստանում իշխանության եկած Փաշինյանը բանակցային գործընթացը վերադարձրել է 1994 թվականի վիճակին: Ավելին, էյֆորիայի մեջ գտնվող Փաշինյանը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին: Հավանաբար նա մոռացել է, թե ինչով ավարտվեց 2016 թվականին հայկական բանակի ձեռնարկած արկածախնդրությունը:
Ներկա վիճակում, երբ պաշտոնական Բաքուն շարունակում է հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը, Երևանը պետք է խելքի գա և օկուպացիոն ուժերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից և նրան հարակից հողերից: