Ինչու՞ է Փաշինյանը հաճախակի այցելում Ղարաբաղ

irevanaz.com

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն այդ երկրի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ ղարաբաղցի հայ չէ։
Նա վերջիններին կարող է հակազդել Հայաստանի տարածքում, սակայն Ադրբեջանի օկուպացված հողերը նրա համար մնում են «սև գոտի»։
Նման կարծիքին է ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական այցը Լեռնային Ղարաբաղ։
Նրա խոսքով, Փաշինյանը հստակ պատկերացում չունի այն մասին, թե ինչպես կարող է իրեն պահել այդ նույն «սև գոտին» այս, կամ այլ իրավիճակում։
«Հատկապես այդ պատճառով է նա հաճախակի այցեր է իրականացնում այնտեղ, դրանով հանդերձ, փորձելով շոշափել Ղարաբաղի զարկերակը։ Նա այնտեղից վերադառնում է Երևան և գործնականորեն նույն օրը ազդարարում է Լեռնային Ղարաբաղ իր հաջորդ այցի մասին»,- ընդգծել է փորձագետը։
Շահինօղլուն ենթադրում է, որ Փաշինյանը վստահ չէ նրանում, թե ում հետևից կարող են գնալ ղարաբաղյան անջատողականները։
«Չնայած Սարգսյանին ու Քոչարյանին այնքան էլ չեն խղճում Հայաստանում, սակայն նրանք մեծ աջակցություն ունեն ղարաբաղյան անջատողականների մոտ։ Նրանք կարող են այդ աջակցությունը ցանկացած պահի օգտագործել Փաշինյանի դեմ»,- նշել է կայքի զրուցակիցը։
Խոսելով անջատողականների ղեկավար Բակո Սահակյանի մասին, փորձագետը ասել է, որ նա, որպես քաղաքական ֆիգուրա անհամեմատ ավելի թույլ է Քոչարյանից։
«Քոչարյանը ցանկացած պահի կարող է տապալել Սահակյանին և նստել նրա տեղը։ Իսկ դրանից հետո Փաշինյանը պարտավոր կլինի հաշվի նստել նրա հետ։ Հայաստանում Քոչարյանին ամեն վարկյան կալանք է սպասվում, իսկ Ղարաբաղում նա կկարողանա ազատ տեղաշարժվել»,- եզրափակել է քաղաքագետը։



Читайте также

Оставить комментарий