ԷԼԻՆ ՍՈՒԼԵՅՄԱՆՈՎ. ԶԱՐՄԱՆԱԼԻ Է, ՈՐ ՀՀ-Ն ԱՅԴՔԱՆ ԴԺԿԱՄՈՒԹՅԱՄԲ Է ԱՌԱՋ ՇԱՐԺՎՈՒՄ ԴԵՊԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Բրիտանական The Daily Telegraph թերթը «Նամակներ խմբագրին» բաժնում հրապարակել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի նամակը։
Նամակում ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և իր երկրի և Ադրբեջանի միջև խաղաղության անհրաժեշտությունը։ Նա նաև գիտի, որ Հայաստանի խնդիրների հիմնական պատճառը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի բռնազավթման երեք տասնամյակների ժառանգությունն է։
Ուստի զարմանալի է, որ երկիրը այդքան դժկամությամբ է առաջ շարժվում դեպի 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագիր։ Թեև Հայաստանի կողմից տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի դրսևորումը հուսադրող է, երկրի որոշ պաշտոնական փաստաթղթեր դեռևս պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ:
Անցյալ դեկտեմբերին երկու երկրների ղեկավարները ցուցադրեցին տևական խաղաղության հանդեպ իրենց հավատարմությունը՝ ձեռք բերելով պատմական համաձայնություն Բաքվում COP29 գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ: Այժմ մենք պետք է աշխատենք վերականգնել մեր երկրների հարաբերությունները։
Սակայն քանի որ Հայաստանի սահմանները հսկում են ռուս սահմանապահները, տարակուսելի է տրանսպորտային միջանցքի ստեղծման երաշխիքից հրաժարվելը։ Ամեն դեպքում, Հայաստանի երկարաժամկետ շահերին ու տնտեսական կարիքներին լավագույնս կծառայեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գրավոր պարտավորության կատարումը՝ ներառյալ անարգել տարանցումը դեպի Նախչըվան՝ Ադրբեջանի Հանրապետության դեպի ծով ելք չունեցող տարածք»: