«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԸՆԹԱՑՈՂ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԱՐՐՆ Է․ ԱՄԻՐԲԵԿՈՎ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ․ «Այս միջանցքը պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի տարրերից մեկն է։ Զանգեզուրի միջանցքը, իր զուտ առևտրային նշանակությունից դուրս, կարծում եմ, կարող է նաև դիտվել որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց, քանի որ այն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է»,- նշել է Ամիրբեկովը։


Читайте также

Оставить комментарий