ԷԼԻՆ ՍՈՒԼԵՅՄԱՆՈՎ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՆՐԱՆՔ ՄԵԶ ՀԵՏ ՎԱՐՎԵՑԻՆ»
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հարցազրույց է տվել իռլանդական The Journal թերթին։
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր հատվածներ հարցազրույցից։
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը քննադատել է Եվրախորհրդարանին՝ Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ մեղադրելու համար և ասել, որ անհրաժեշտ է «փոխել մոտեցումը ղարաբաղյան խնդրի քննարկման հարցում»։
The Journal-ի հետ զրույցում դեսպան Էլին Սուլեյմանովը խորհրդարանի մեղադրանքներն անվանել է «էմոցիոնալ որոշում» և հայտարարել, որ Ադրբեջանը ցանկանում է ԵՄ-ի հետ աշխատել որպես իրավահավասար գործընկեր, «և ոչ թե մեկը, ում կսովորեցնեն, ցուցումներ կտան»։
Ադրբեջանը մերժում է «էթնիկ զտումների» մասին պնդումները, դրանով հանդերձ, դեսպան Սուլեյմանովը խոստովանել է, որ սեպտեմբերին տարածաշրջանում Ադրբեջանի գործողություններից հետո Ղարաբաղից հեռացել է առնվազն 100,000 մարդ:
«Մեր նպատակն է կառուցել մի տարածաշրջան, որտեղ մենք բոլորս կարող ենք ապրել խաղաղության մեջ և համագործակցել միմյանց հետ՝ հանուն բարգավաճ ապագայի», - ասել է նա:
Սուլեյմանովը նշել է, որ 1990-ականներին տարածաշրջանից արտաքսվել է 800-900 հազար ադրբեջանցի:
«Մենք չենք ուզում անել այն, ինչ նրանք արեցին մեզ հետ», - ասաց դեսպանը։ – Հայկական օկուպացիայից փախած մարդկանց մեծ մասի տները ավերվել են։ Նրանք փախչում էին բռնությունից, սպանությունից: Մարդիկ, ովքեր այսօր Ադրբեջանից Հայաստան են մեկնել, դա ուղղակի հրահանգով չեն արել, նրանց ոչ ոք հեռանալու կոչ չի արել»։