ԻՐԱՆԸ ԴԵՄ ՉԷ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ

Իրանը երկար տարիներ Ադրբեջանին և Նախիջևանին ապահովել է կապող հիմնական ճանապարհով, ինչը շարունակվում է նաև այսօր։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։
Դեսպանը նշել է, որ Իրանն ընդլայնում է տրանսպորտային կապերը Ադրբեջանի հետ. «Դրանք կառուցվող երկաթուղիներ են։ Իրանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին, կա գլխավոր միջանցք եղբայրական Ադրբեջանի հետ: Այս հիմնական միջանցքն Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ արդեն 30 տարի։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցություններն իրականացվել են Իրանի տարածքով։ Այս միջանցքը մենք համարում ենք գլխավորը։ Բնականաբար, պետք է լինեն այլընտրանքային միջանցքներ։ Այսինքն՝ ինչ վերաբերում է Ադրբեջանը և Հայաստանը կապող նոր միջանցքին, դա կախված է երկու երկրներից և միջազգային հարց  է։ Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիրը չի կարող ազդել մեկ այլ երկրի, այդ թվում՝ հարևան պետությունների ազգային շահերի վրա», - ասել է Իրանի դեսպանը:


Читайте также

Оставить комментарий