ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվել, և Հայաստանն արդեն սկսել է աշխատանքը Զանգեզուրյան միջանցքի ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթոմ Ղասեմիի հետ հեռավար զրույցի ժամանակ:
«Երեկ դուք ծանոթացել եք Զանգեզուրի միջանցքի ստեղծման շուրջ աշխատանքներին: Հաջողությամբ կառուցվում է թե՛ ավտոմոբիլային, թե երկաթուղային ճանապարհ: Մենք դրական նորություններ ենք ստանում: Հայաստանը ևս իր կողմից ծրագրում է սկսել աշխատանքները: Ես հույս ունեմ, որ հետպատերազմյան այս շրջանը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում, և Իրանի ներդրումն այս գործում շատ կարևոր է», - նշել է Ալիևը:
Իրանական կողմը ժամանել է Ադրբեջան երկուշաբթի: Ընդ որում, իրանցի պաշտոնյաները այցը սկսել էին պատերազմից հետո ոկուպացիայից ազատագրված շրջաններից. ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ֆիզուլիում վերջերս կառուցված նոր օդանավակայանում:
Իրանն ու Ադրբեջանը քննարկում են հավակնոտ մի շարք ծրագրեր
«Պետք է ընդգծեմ, որ իմ հանդիպումը Իրանի նախագահ Ռաիսիի հետ` անցած նոյեմբերին, շատ հաջող էր: Այն նոր հնարավորություններ բացեց մեր բարեկամական ու եղբայրական հարաբերություններում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Իրանական կողմը ևս հայտարարում է, թե երկու նախագահների վերջին հանդիպումը շրջադարձային է եղել, և տարաձայնությունները հարթվել են:
Հիշեցնենք՝ այսօր կողմերը քննարկում են հավակնոտ մի շարք ծրագրեր` Հյուսիս-֊Հարավ տրանսպորտային միջանցքից մինչև Խուդաֆերինի հիդրոէլեկտրոկայանի ու Աստտարաչայ գետի վրա նոր կամրջի շինարարություն:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը այցի շրջանակում պնդեց` օրակարգում է նաև ներդրումների հնարավորությունը վերջին պատերազմից հետո Ադրբեջանի ազագրված շրջաններում. - «Նպատակ ունենք երկու երկրների միջև կամուրջ կառուցել, որը Իրանի և Ադրբեջանի տրանզիտի և տրանսպորտափոխադրման ծավալի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Հուսով ենք համաձայնագիր ստորագրել բերել տարիֆների նվազեցման շուրջ: Ակնկալում ենք նաև քննարկել իրանական ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում իրականացվող նախագծերին», - հայտարարել է Ռոսթոմ Ղասեմին: