ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան:Տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 25 վագոն հացահատիկ՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով:
Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն՝ մոտ 19 հազար 900 տոննա հացահատիկ:
2025-ի վերջին Հայաստանն Ադրբեջանի տարածքով սկսեց հացահատիկ ու վառելիք ներմուծել։

