ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿ ԿՈՒՂԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղևորվի նավթամթերքի հերթական խմբաքանակը։
Նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։
Ըստ Irevanaz.com-ի, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով։
Անցած ամիս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ժամանեց ադրբեջանական SOCAR ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը:


Читайте также

Оставить комментарий