ՈԼՈՐՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ, ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ

Համագործակցության ոլորտներից մեկը, որը դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան, Դոհայի միջազգային ֆորումին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի վերջին հանդիպմանը սահմանազատման գործընթացից զատ, քննարկել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշ ոլորտներ։
«Այն ոլորտներից մեկը, որը մենք ներկայումս դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Սա նաև աննախադեպ զարգացում է», - նշել է Հաջիևը:


Читайте также

Оставить комментарий