ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՕԿԱՄՊՈՅԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ և ՊՆԴՈՒՄՆԵՐ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը։
Հաջիևը Associated Press-ին ասել է, որ Օկամպոյի զեկույցը պարունակում է անհիմն մեղադրանքներ և պնդումներ։
«Դա կողմնակալ զեկույց է, խեղաթյուրում է իրական իրավիճակը տեղերում և ներկայացնում է լուրջ փաստական, իրավաբանական և էական սխալներ», - Associated Press-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:


Читайте также

Оставить комментарий