ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԵՎՍ 7 ՎԱԳՈՆ ՀԱՑԱՀԱՏԻԿ

Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցմամբ դեպի Հայաստանի Հանրապետություն նախատեսվում է ուղարկել 7 վագոն հացահատիկ, բեռի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին: Այս ամսվա սկզբին էլ հաղորդվեց, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն):


Читайте также

Оставить комментарий