ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԶԱՆԳԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ. ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ ԳԱԲԱԼԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։Այս մասին հաղորդվում է X սոցիալական ցանցի Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Երկկողմ օրակարգի շրջանակներում նաև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Գաբալայում կայացած հանդիպմանը քննարկված հարցերի լուծման վերաբերյալ», - ասվում է գրառման մեջ։

