ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՋԵՎԴԵԹ ՅԸԼՄԱԶԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՎԱՆ
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

