ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՕԳՆԱԿԱՆ ՔԱԼԵԲ ՕՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակությանը։ Բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում մասնակցել է էներգետիկ համագործակցությանը նվիրված հերթական համաժողովին, ինչպես նաև փոխանցել ԱՄՆ նախագահի ուղերձը։«Տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս հարցի շուրջ արդյունավետ քննարկումներին, որոնք նախատեսված են հունիսին», - գրել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը նաև վստահություն է հայտնել, թե «միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարգավաճումը և կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար»։

