ԴՈԴԻ ԳԱԳՈՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ
Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել:Դատախազության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
Նույն հայցով դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
75 անշարժ գույք,
42 տրանսպորտային միջոց,
38 ընկերություններում մասնակցություն,
Շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ:

