ՕԴԵՍԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎԸ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ադրբեջանի քաղաքացիներին տեղափոխող նավի վրա։Հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակի էջում։
Նշվել է, որ հուլիսի 14-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:15-ին, Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման է ենթարկվել թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական առևտրային նավը։
Նավում գտնվել է Ադրբեջանի Հանրապետության 11 քաղաքացի։ Ըստ առկա տեղեկությունների, նավի կապիտանից, որը Ադրբեջանի քաղաքացի է, բացառությամբ անձնակազմի մնացած անդամների, որոնք ափ են դուրս բերվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ներկայումս աշխատանքներ են տարվում նավի կապիտանին գտնելու ուղղությամբ։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական կապ է պահպանում համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

