ԹՐԱՄՓ․ «ՄԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ F-35 ՕԴԱՆԱՎԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ»

«Մենք պատրաստվում ենք որոշում կայացնել Թուրքիային F-35 մակնիշի կործանիչներ մատակարարելու մասին», - այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Տարիներ շարունակ Թուրքիան մեր հանդեպ շատ ավելի լոյալ վերաբերմունք է ցուցաբերում, քան բազմաթիվ այլ պետություններ», - ասել է Թրամփը։
Անկարան նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության և շահագործման ծրագրից դուրս էր մնացել 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո։
«Այս նախագահի օրոք Թուրքիան ռազմական առումով դարձել է շատ հզոր պետություն», - ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Թուրքիան ունի շատ ռազմական տեխնիկա, շատ հրաշալի զինվորականներ։
«Նրանց հետ պետք է հաշվի նստել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Թուրքիայի մասին։


Читайте также

Оставить комментарий