ՆԱԽՕՐԵԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է 30 ՎԱԳՈՆ ՊՐՈՊԱՆ ԳԱԶ
Նախօրեին Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 30 վագոն պրոպան գազ։Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

