ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ SOCAR ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՎՐԱ ՎԿԱՅՈՒՄ Է ԴՐԱ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Բաքուն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ Ուկարինայում՝ Նիկոլաևի մարզում, ադրբեջանական SOCAR բենզալցակայանի վրա տեղի ունեցած հարձակումից հետո։ Ռուս դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։
Հանդիպման ժամանակ հիշեցվել է, որ «անօդաչու թռչող սարքի այս հարձակումը առաջին նման միջադեպը չէ. SOCAR-ի օբյեկտները Ուկրաինայում, այդ թվում՝ գազաբաշխման կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթամբարը, նախկինում ևս եղել են ռուսական կողմի թիրախում՝ պատճառելով զգալի նյութական վնասներ: Նման միջադեպերի շարունակությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին»։
Բաքուն, ըստ արտգործնախարարության, ռուսական կողմին կոչ է արել «համապարփակ հետաքննություն անցկացնել բոլոր միջադեպերի վերաբերյալ, պարզաբանումներ տրամադրել և կատարել քաղաքացիական օբյեկտներն ու դիվանագիտական առաքելությունները պաշտպանելու միջազգային պարտավորությունները»։


Читайте также

Оставить комментарий