ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ՝ ՆՐԱՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀԱՆՁՎԵԼ

Ադրբեջանը արտգործնախարարություն է կանչել և բողոքի նոտա հանձնել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ քննադատելով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները Ղարաբաղի նախկին առաջնորդների հանդեպ դատավճիռների վերաբերյալ։
Բաքուն նշել է, որ Զատուլինը խեղաթյուրել է իրականությունը, ընդգծելով՝ Հայաստանի քաղաքացիները մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների համար։
Բաքուն կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը։


Читайте также

Оставить комментарий