ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. «44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԲԱՔՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՀԱԶԱՐ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»
«Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 4 հազար ադրբեջանցիների ճակատագիրը», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։«Այդ մարդկանց ճակատագրերի հստակեցման առումով կարևոր է Հայաստանի կողմից զանգվածային գերեզմանների, հուղարկավորությունների փաստերի և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը», - նշել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
Բայրամովը նաև ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն հայկական կողմին է փոխանցել ավելի քան 2 հազար հայ զինծառայողների մարմինները։
Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

