ԱՆԿԱՐԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՐԵՎՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ․
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, ինչպես նաև խաղաղության բանակցություններում արձանագրված առաջընթացը։Բաքվում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միության 20-րդ համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն վերջնական խաղաղության համաձայնությանը։
«Հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի ամուր և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանդարտության և կայունության տարածաշրջան»,- նշել է Քուրթուլմուշը։

