ՆՈՒՄԱՆ ՔՈՒՐԹՈՒԼՄՈՒՇ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԿԴԱՌՆԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ
Զանգեզուրի միջանցքը կդառնա համագործակցության և անվտանգության միջանցք ոչ միայն տարածաշրջանի, այլև մյուս ոչ տարածաշրջանային պետությունների համար։
Այս մասին Անկարայում՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Անկարան «Զանգեզուրի միջանցքի» նախագծի շուտափույթ իրականացման հույս ունի, որը կդառնա կարևոր տարանցիկ կետ համաշխարհային առևտրի համար: Այս նախագծի շրջանակներում մենք կշարունակենք համապարփակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին»,- ասել է նա։
Ըստ Քուրթուլմուշի՝ Զանգեզուրի միջանցքի բացումը համապատասխանում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։
«Հույս ունենք, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա խաղաղության միջանցք։ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում են՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»,- եզրափակել է նա։