ԱԲԴՈՒԼՔԱԴԻՐ ՈՒՐԱԼՕՂԼՈՒ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՄԻՆՉԵՎ 2028 ԹՎԱԿԱՆԸ
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հույս է հայտնել, որ Զանգեզուրի միջանցքի իրականացման աշխատանքները կավարտվեն մինչև 2028 թվականը։
Այս մասին Ուրալօղլուն պատմել է Tvnet-ին տված հարցազրույցում։
Ուրալօղլուն հիշեցրել է, որ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար կարևոր նախագիծ է, քանի որ այն երկրին ուղիղ ցամաքային հաղորդակցություն կապահովի թուրքական աշխարհի երկրների հետ։
Նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանից նույնպես դրական մեսիջներ են ստացվում այս նախագծին մասնակցելու վերաբերյալ։
«Երթուղու 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Նրանք իրենց հերթին պետք է ավարտին հասցնեն պլանավորման և տենդերների հետ կապված գործընթացները»,- ասել է նա։
Ուրալօղլուն ընդգծել է, որ Իրանը նույնպես շահագրգռված է Զանգեզուրի միջանցքի նախագծին մասնակցելու մեջ. «Թուրքիան շարունակում է բանակցությունները Իրանի հետ։ Զանգեզուրի միջանցքը կարևոր է Թուրքիայի համար. Մենք կարող ենք օգնել Իրանին միանալ այս նախագծին»,- ասել է նա: