ԷՐԴՈՂԱՆ. ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆՔ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Նախչըվան կատարած այցից և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Երկրի ղեկավարը, հիշեցնելով, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին, որը ցամաքային կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, լրագրողների այն հարցին, թե ինչ գործընթաց է հաջորդելու լոկալ բնույթի ղարաբաղյան օպերացիային, պատասխանել է.
«Ցամաքային և երկաթուղային գծերով Նախչըվանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ուղիղ կապերի հաստատումը կամրապնդի մեր հարաբերությունները։ Այս ամուր կապի շնորհիվ մենք այս հեռավորությունը կհաղթահարենք շատ անգամ ավելի արագ, քան հիմա։ Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Այս միջանցքի իրականացումը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես հասնել Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա: Հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնելը»։