ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է՝ ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»:
«Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ], մենք տրանսպորտային հարցեր ենք քննարկում։ Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն է'լ ավելի է մեծանում։ Կասպից ծովով, ապա Ադրբեջանի տարածքով բեռների ծավալը տարեցտարի ավելանում է և կավելանա։ Ուստի մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները», - հայտարարել է Ալիևը Բաքվում թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին:
Ադրբեջանի առաջնորդը շեշտել է՝ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել են նաև «Զանգեզուրյան միջանցքի» շուտափույթ բացումը։
«Զանգեզուրյան միջանցքի բացումն անխուսափելի է, որքան արագ այն բացվի, այնքան՝ լավ։ Ամեն դեպքում, մենք մեր ջանքերն այդ ուղղությամբ կավելացնենք։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում գործարար համագործակցության վրա», - համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը: