ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏԵԼ ՄԻՆՉԵՎ 12 ՕՐ

Զանգեզուրի միջանցքը կկարողանա Չինաստանից Եվրոպա փոխադրումների ժամանակը կրճատել մինչև 12 օր:
Այս մասին լրագրողներին ասել է Բաքվի նավահանգստի զարգացման և ռազմավարական պլանավորման դեպարտամենտի ղեկավար Խուդայար Հասանլին։
«Զանգեզուրի միջանցքի բացումը Ադրբեջանին թույլ կտա լոգիստիկ կենտրոններ ստեղծել Զանգեզուրի միջանցքում, ինչպես նաև Նախչըվանի ուղղությամբ՝ բեռների կոորդինացման համար: Այս միջանցքը թույլ կտա թուրքական բեռնատարների տարանցումը Ադրբեջանի տարածքով ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով 60 հազար բեռնատարի: Այսօր այս ցուցանիշը կազմում է մոտ 20 տոկոս կամ մոտ 23 հազար բեռնատար», - ասել է նա։
Բացի այդ, ինչպես նշել է Հասանլին, այս միջանցքը Ադրբեջանին թույլ կտա բեռնարկղեր և բեռնատարներ փոխադրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։
«Հնարավոր է բեռների մուտք գործելը Չինաստան-Եվրոպա երթուղով: Այսօր մենք տեսնում ենք Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա փոխադրվող չինական բեռնարկղերի աճի միտում»,- ասել է Խուդայար Հասանլին։


Читайте также

Оставить комментарий