ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀՀ-Ի ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍ

«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը», - Բաքվում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան․ պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառմանը։
«Առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին»,- նշել է Ալեքբերլին՝ հավելելով, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքը, «հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները»։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները»,- ասել է կազմակերպության ղեկավարը, ով նաև Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է։


Читайте также

Оставить комментарий