ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը ներգրավված է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին և բանակցություններին աջակցելու գործում:
«Մենք տեսնում ենք, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և սահմանազատման գործընթացը նույնպես շարունակվում է», - ասել է Միխալկոն՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։