ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Երևանն ու Բաքուն նախօրեյին հայտարարեցին, որ սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: