ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ՀԵՏԱԳԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ․ ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉ
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածության համար:«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Չորս տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։ Մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում՝ փակ-գաղտնի քվեարկության արդյունքում:
Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն էլ շեշտեց.- «Շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:

