ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել այսպես կոչված «հայոց ցեղասպանության» մասին որոշումը:Մասնավորապես նշվում է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտության խեղաթյուրումը, բարդ պատմական գործընթացները իրավական և գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելն անընդունելի է։
«Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ գոյություն ունեցող հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովման ջանքերին։
Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել իր ընդունած որոշումը։
Ադրբեջանը նույնպես հետայսու հետևողականորեն շարունակելու է իր դիրքորոշումը՝ պատմական ճշմարտության պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման և տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու ուղղությամբ», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

