ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՅԴԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կապված ԱՄՆ նախագահի՝ հայերի հիշատակի օրվա կապակցությամբ ունեցած ելույթի հետ։
«Հարյուրամյա վաղեմության իրադարձությունները խեղաթյուրելու և այսպես կոչված «հայոց ցեղասպանության» հարցը քաղաքականացնելով օրակարգ մտցնելու փորձերն անընդունելի են։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունն անհամատեղելի է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հետ։
1915 թվականի իրադարձությունները պետք է հետաքննեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները։ Պատմությունը կեղծելու և այն քաղաքական ճնշման համար օգտագործելու փորձերն անընդունելի են», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։