ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՅԴԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը խեղաթյուրող հայտարարությունը ափսոսանք է առաջացնում»։
Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ նրանք, ովքեր քաղաքականացնում և բարձրացնում են այսպես կոչված «հայոց ցեղասպանության» հարցը, լռություն են պահպանում այդ ժամանակահատվածում հայկական զինված խմբավորումների կողմից ավելի քան 500 հազար մարդու զանգվածային սպանության դեպքերի, ինչպես նաև 1918 թվականի մարտ ամսվա ընթացքում Բաքվում և Ադրբեջանի մարզերում հայ դաշնակցականների կողմից իրականացված կոտորածների հարցում:
«Այն փաստը, որ 100 տարվա վաղեմության իրադարձությունները սխալ են ներկայացվում, իսկ 30 տարի առաջ Հայաստանի կողմից Խոջալիում ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը դեռ արդար գնահատական չի տրվել, դա կողմնակալության և երկակի չափանիշների կիրառման օրինակ է:
1915-ի իրադարձությունները պետք է ուսումնասիրեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները:
Պատմության կեղծումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը և այն քաղաքական ճնշման համար օգտագործելը անթույլատրելի են»: