«ԻԼՀԱՄ, ԴՈՒ ՀԶՈՐ ԵՍ». ԹՐԱՄՓ
ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն կտա Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Թրամփը փաստաթուղթը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» գրությամբ։«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել հուշագիրն ինձ ուղարկելու, ինչպես նաև Ձեր անձնական նամակի ու բարի խոսքերի համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս նշանակալի քայլը», - սոցիալական ցանցերում գրել է Իլհամ Ալիևը։


