ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՑԱՎՈ՞Տ ՉԷ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա, Թուրքիայում Ցեղասպանություն է եղել, 1,5 միլիոն հայեր են զոհվել, հիմա այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական եկեղեցի կա, Radio Van-ի եթերում ասել է Ալեն Սիմոնյանը՝ խոսելով արցախցիների (գարաբաղցիբերի – Խմբ.) մասին.«Ես չեմ ուզում հակառակ երկրի փաստաբանը լինել, իսկ ադրբեջանցիների համար ցավո՞տ չէ, նրանք 30 տարի մտածել են, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքի մի մասը, իհարկե նրանք ապրել են Արցախում (Գարաբաղում – Խմբ.), մտածում եք միայն հայե՞րն են Արցախում (Գարաբաղում – Խմբ.) ապրել, ինչքան զոհվել են հայերը, այնքան էլ զոհվել են ադրբեջանցիները, մայրը երկու կողմից էլ մայր է»,- նշել է նա։

