ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ՎՏԱՐՎԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՈՉ ՄԻԱՅՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻՑ, ԱՅԼ ՆԱԵՎ ԳՅՈՅՉԱ ՄԱՀԱԼԻ ՏԱՐԱԾՔԻՑ, ԵՎ ՆՐԱՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԳՆԱԼ ԵՎ ԱՊՐԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԵՐՈՒՄ

Իլհամ Ալիևը Քյալբաջարի շրջան կատարած այցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածքներն ու զորամասեր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ամրապնդում են այդ սահմանները: Նրա խոսքով՝ պետական սահմանի ամրապնդում է ընթանում Քելբաջարի, Լաչինի և Զանգեզուրի ուղղությամբ։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին, հայտարարելով, թե «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական տարածք՝ Զանգեզուր և Գյոյչա (Սևան- խմ)։
«Արևմտյան Զանգեզուրը ներկայումս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ։ Բայց Զանգեզուրի միջանցքը, մենք, իհարկե, կօգտագործենք մեր քաղաքացիներին մեր հողեր վերադարձնելու համար։ Նման ծրագրեր կան, և դա բնական է։ Քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են ներկայիս Հայաստանի տարածքից ոչ միայն Զանգեզուրից, այլ նաև նրան սահմանակից Գյոյչա մահալի տարածքից, և նրանք իրավունք ունեն գնալ և ապրել իրենց հայրենի հողերում։ Մենք դա թողել ենք հաջորդ փուլին», - ասել է Ադրբեջանի նախագահը։