ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐ
Մենք պետք է հնարավորինս շուտ նախկին հարկադիր վերաբնակներին վերադարձնենք իրենց հարազատ հողեր:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Տարածքների ականազերծման գործակալության վարչության նորանշանակ նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ տեսակապի ձևաչափով հանդիպման ժամանակ:
«Սակայն, բոլորը պետք է իմանան, որ ականազերծումը առաջնահերթ հարց է: Պատճառված վնասի գնահատում, ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, տների կառուցում, աշխատատեղերի ստեղծում. եթե բոլոր այս աշխատանքները չկատարվեն, մարդիկ ինչպե՞ս կարող են ապրել այդ հողերում: Անհրաժեշտ են տներ, պայմաններ, ջուր, էլեկտրականություն, ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Դա մեծ, լայնածավալ աշխատանք է», - ասել է Իլհամ Ալիևը: