ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները չեն բացառվում:
Ինչպես տեղեկացնում են հայկական լրատվամիջոցները, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա համոզված է, որ ցանկացած երկիր, որը փորձում է միջնորդ լինել խաղաղության գործընթացում, ունի իր շահերը, և դա բնական է:
Սիմոնյանը կարծում է, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են լծակներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, հիմա փորձում են «լավ միջնորդ» լինել։
«Այդ ռոմանտիկ վերաբերմունքը, թե հայի աչքերի համար, մեր պատմության համար, առաջին քրիստոնյա ազգ լինելու համար... Այ, տեսեք, ֆրանսիացիները մեզ սիրում են, իսկ ինչ–որ ազգ մեզ չի սիրում։ Հեքիաթներ են դրանք բոլորը, իջեք երկնքից, կան շահեր, դրանք համընկնում են կամ չեն համընկնում»,– ասել է Սիմոնյանը։