ԳԱՖԱՐՈՎԱՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՂՐՂԶՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ ՄԱՄԱՏԱԼԻԵՎԻ ՀԵՏ
Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Մարլեն Մամատալիևի հետ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ղրղզստանի միջև բարձր մակարդակի կապերը շարունակվում են խորհրդարանական հարթությունում, և այս համատեքստում օրենսդիր մարմինները հատուկ դեր են խաղում երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Խոսնակները նշել են, որ երկու երկրների խորհրդարանները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Հանդիպման ժամանակ կոծմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

