ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱՆ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՂՈՐԴԵԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան խորհրդարանի այսօրվա նիստում խոսել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին։
Գաֆարովան հայտնել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին Ժնևում Խորհրդարանների նախագահների VI համաշխարհային համաժողովի կազմկոմիտեի 1-ին նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպման ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ֆոնին, երկու երկրների խորհրդարանականները քննարկել են խաղաղ գործընթացին աջակցելու հարցը։
«Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը խորհրդարանների միջև»,- հավելել է Գաֆարովան։


Читайте также

Оставить комментарий