ՄԱՅԻՍԻ 9–Ը ՆՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ․ ՓԱՇԻՆՅԱՆ
2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձն է հղել Նիկոլ Փաշինյանը։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, <…> 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։
Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր և ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, և այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին և սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրված է ուղերձում։

