Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ․ ՓԱՇԻՆՅԱՆ

Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առիթով ուղերձում:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։
Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն»։