ՓԱՇԻՆՅԱՆ. ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ Է ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«2024 թվականին ձեւավորվեց եւ այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետեւ այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան եւ ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլեւ մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային:
Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, եւ ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է:
Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետեւ դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:
Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել եւ կենտրոնանալ մե՛ր եւ ոչ թե ուրիշների անելիքների եւ ասելիքների վրա, եւ սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է:
Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը եւ մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք եւ վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:
Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարեւորագույն անկյունաքար: Գնացեք եւ սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, եւ ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան եւ Խաղաղության օրակարգ ասելով»: