ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ ԵՆ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

«Առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը կազմում է 29 800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86 600:
Նրա խոսքով, երկրորդ սկզբունքը այն է, որ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա սահմանազատման և պետական սահմանի հետագա սահմանագծման քաղաքական հիմք։
«Երրորդ սկզբունքը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումն է։ Դա պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավադատության և օրենսդրության փոխադարձ հարգման սկզբունքներով» - ասել է Փաշինյանը։