ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԱՍԵԼ ԵՄ` ԱՅՈ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ՄԵՋ ՄՏՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

«Ինձ հարց է հնչել` արդյոք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- հայտարարել է Փաշինյանը:
«Իրավիճակի լուծման ճարտարապետության մասին ՀՀ պայմանավորվածությունն է փորձել առաջնորդվել այդ հայտարարությամբ ու ցույց տալ ՀՀ հավատարմությունն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերել Ադրբեջանի հետ Բրյուսելում»,- նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք ներկայացնում են ճարտարապետություն, որը լեգիտիմ է միջազգային իրավունքի և միջազգային հանրության տեսանկյունից։